hetq.am: Եվրոպական հետախուզական ծառայությունները նախազգուշացրել են իրենց կառավարություններին, որ Ռուսաստանը սաբոտաժի և դիվերսիայի գործողություններ է ծրագրում ամբողջ աշխարհամասում: Այդ մասին գրում է Financial Times-ը՝ հղում անելով Եվրոպայի երեք հատուկ ծառայություններին։
Պարբերականը գրում է, որ Ռուսաստանն արդեն ուղղակիորեն և միջնորդների միջոցով սկսել է առավել ակտիվորեն նախապատրաստել պայթյուններ, հրկիզումներ և վնաս հասցնել Եվրոպայի ենթակառուցվածքներին՝ չմտածելով խաղաղ բնակիչների մահվան մասին։ Պարբերականի աղբյուրները նշում են, որ պատճառն այն է, որ Ռուսաստանն Արևմուտքի հետ մշտական հակամարտության ուղին է ընտրել։
«Մենք կարծում ենք, որ պետության կողմից վերահսկվող դիվերսիաների ռիսկը զգալիորեն մեծանում է։ Այժմ Ռուսաստանը կարծես իրեն հարմարավետ է զգում եվրոպական հողի վրա վնասի մեծ ներուժով գործողություններ իրականացնելիս»,- ավելի վաղ հայտարարել է Գերմանիայի ներքին հետախուզության ղեկավար Տոմաս Հալդենվանգը։
Եվրոպական կառավարություններից մեկի բարձրաստիճան ներկայացուցիչը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի անվտանգության ծառայությունների միջոցով տեղեկություններ են ստացվում «Ռուսաստանի ակնհայտ և համոզիչ մեքենայությունների» մասին, որոնք համակարգվում են և մասշտաբային բնույթ կրում:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
comment.count (0)