Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջ չկա օրակարգում, շարժման օրակարգը միակողմանի հանձնման, պետականության անկման գործընթացը կասեցնելն է. Սուրեն Պետրոսյան
18:20 - 06 մայիսի, 2024

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջ չկա օրակարգում, շարժման օրակարգը միակողմանի հանձնման, պետականության անկման գործընթացը կասեցնելն է. Սուրեն Պետրոսյան

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջ չկա օրակարգում, շարժման օրակարգը միակողմանի հանձնման, պետականության անկման գործընթացը կասեցնելն է, իսկ հրաժարակի և նման այլ հարցերի դեռ մանրամասն անդրադարձ կլինի։ Այս մասին ասել է «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը «Factor TV»-ի հետ զրույցում։

Պետրոսյանի խոսքով՝ վարչապետի թեկնածուի մասին ընդհանրապես խոսք չկա․ «Այս օրակարգը որևէ ուժ, որևէ խումբ չի կարող շեղել կր արժեքային հենքից, ուղղությունից։  ծառայեցնել իր խմբային շահերին»։

Հարցին, որ այսինքն եթե Բիկոլ Փաշինյանը հայտարարի, որ այս միակողմանի գործընթացը դադարեցնում է, շարժումը գործունեությունը կդադարեցնի՞, Պետրոսյանը պատասխանեց․

«Ոչ, բացարձակ դրա մասին չէ խոսքը, քանի որ ես ասացի, որ  միայն միակողմանի գործընթացի մասին չէ խոսքը, այլ այս հոգեբանական տեռորը, անզորության մակարդակը, պարտադրվող նվաստացման օրակարգը, մարդկանց հույսից, հավատից, երազանքից զրկելը, ինքնությունից, պատմությունից, արժանապատվությունից զրկելը, մարդկանց փորձում են դարձնել, ներողություն եզրույթի համար, բայց մարդկանց փորձում են բառիս բուն իմաստոց անասուն դարձնել՝ ան-ասուն՝ բառի ուղիղ ստուգաբանությամբ, որ մարդը միայն ուտելու  մասին մտածի, այլ բան իրեն պետք չլինի՝ ոչ պատմություն, ոչ արժանապատվություն, և ասում է՝ դա պետք է ունենաք, որ պատերազմ չլինի, այնինչ պատերազմները  ամբողջ աշծարհում պատմության մեջ եղել են այդ ամենը պահելու համար, այլ բանի համար՝ սնվելու համար պատերազմ չի եղել։ Եթե այս կոմպոնենտները հանում ենք, պետություն ունենալու իմաստը կորում է, ընդհանրապես»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել