Վանեցյանի ձայնագրության մի մասն հրապարակվել է, մյուս մասն օգտագործվել է նրան որպես ազդեցության գործակալ օգտագործելու համար․ Նիկոլ Փաշինյան |news.am|
13:35 - 07 մայիսի, 2024

Վանեցյանի ձայնագրության մի մասն հրապարակվել է, մյուս մասն օգտագործվել է նրան որպես ազդեցության գործակալ օգտագործելու համար․ Նիկոլ Փաշինյան |news.am|

news.am: Սահմանազատման գործընթացի կասեցում պահանջող այս գործընթացին աջակցություն են հայտնում օտար երկրներում ծվարած նարկոբարոններ, կրիմինալներ, որոնք իմ ունեցած բավականին հավաստի տեղեկատվությամբ, հավաքագրված են օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, առնվազն նրանց ազդեցության գործակալներ են, կատարել եւ կատարում են կոնկրետ հանձնարարություններ, ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնյա, ով հայտնի է նրանով, որ իրեն ձայնագրել են եւ հրապարակել: Այս մասին այսօր՝ մայիսի 7-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բայց ո՞վ է ասել, որ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել: Իհարկե ամբողջը չեն հրապարակել: Այդ ձայնագրության մի մասն օգտագործվել է որպես ահաբեկման գործիք: Մենք ունենք հստակ տեղեկություն, որ ձայնագրությունը կատարվել է օտարերկրյա հատուկ ծառայության կողմից, իսկ ձայնագրության մյուս մասն օգտագործվել է այդ պաշտոնյային առնվազն որպես ազդեցության գործակալ օգտագործելու համար: Արթուր Վանեցյանի մասին եմ խոսում»,-ասաց նա:

Փաշինյանը շարունակեց. «Այսինքն ձեզ թվում է, որ ձայնագրող կողմը այնքան մեծահոգի է գտնվել, որ ամբողջը դրել է յութուբո՞ւմ: Իհարկե ոչ: Այդ մի րոպեն են ձայնագրել ու վե՞րջ:

Իսկ ի՞նչ կարող էր լինել այդ ձայնագրության մեջ: Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այդ ձայնագրության մեջ կարող է լինել այն մասին, որ լինելով երկրի ԱԱԾ տնօրեն եւ չունենալով որեւէ թույլտվություն, նա բանակցում էր նախկին նախագահի փեսայի հետ՝ «Զանգեզուրի» կոմբինատի մի մասը իր եղբոր անունով գրելու վերաբերյալ: Չեմ բացառում, որ այլ բաներ էլ կարող են լինել: Հիմա այդ մարդիկ հայրենիքի մասի՞ն են մտածում»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել