Տավուշի մարզից մայիսի 4-ին մեկնարկած «Տավուշը հանուն հայրենիքի» քայլերթն այսօր հասավ Երեւան։ Հյուսիսային ավտոկայանի մոտ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած երթին միացան քաղաքացիների տարբեր խմբեր, ու երթը հասավ Հանրապետության հրապարակ, որտեղ տեղի ունեցավ հանրահավաք։ Բագրատ Սրբազանը հայտարարեց վաղը խաղաղ անհնազանդության ակցիաներ սկսելու մասին, որին զուգահեռ ընդդիմադիր պատգամավորները խորհրդարանում վարչապետի իմպիչմենտի գործընթաց են նախաձեռնելու։ Վաղվա ակցիաները նախատեսված են առավոտյան ժամը 10-ից։ Infocom-ի ֆոտոռեպորտաժը՝ այսօրվա երթից եւ հանրահավաքից։
Ռոման Աբովյան, Ջուլիետտա Հովհաննիսյան
comment.count (0)