Բագրատ Սրբազանը չի կարող առաջադրվել վարչապետի թեկնածու. նա երկքաղաքացի է
13:41 - 10 մայիսի, 2024

Բագրատ Սրբազանը չի կարող առաջադրվել վարչապետի թեկնածու. նա երկքաղաքացի է

Քիչ առաջ՝ պատասխանելով «Ինֆոքոմի» հարցին, թե արդյո՞ք ինքը երկքաղաքացիություն ունի, Բագրատ Սրբազանը պատասխանեց՝ այո։ Ճշտող հարցին՝ Կանադայի՞ քաղաքացիություն ունի, վերջինս դարձյալ դրական պատասխան տվեց։

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության՝  վարչապետ կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք:

Հետևաբար Բագրատ Սրբազանի չի կարող առաջադրվել վարչապետի թեկնածու։

Հիշեցնենք, որ Բագրատ Սրբազանը ինքը մինչ այս հայտարարել էր, որ հավակնություն և ցանկություն չունի վարչապետի թեկնածու առաջադրվելու և, ոչ էլ կարծում է, որ դա ճիշտ է։

Միևնույն ժամանակ, այսօր նախկին ԱԳՆ նախարար Վարդան Օսկանյանն այսօր ասել էր, որ «վարչապետի թեկնածուն հենց Բագրատ Սրբազանը պետք է լինի»։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել