Առավոտյան Բագրատ Գալստանյանը երթով հասավ ԵՊՀ։ Բակում քայլերթ իրականացնող քաղաքացիներին հայկական պարերով դիմավորեցին դասադուլ անող ուսանողները։
Բագրատ Սրբազանը ԵՊՀ բակում կրկնեց երեկ իրենց հասած տեղեկությունը, ըստ որի՝ ԵՊՀ պրոռեկտոր Էլինա Ասրյանը ժողով է արել դեկանների մասնակցությամբ ու ասել, որ բացակա դնեն բոլոր ուսանողներին, որոնք դասադուլ են իրականացնում։
Պրոռեկտորը բակում էր, նա մոտեցավ Բագրատ Սրբազանին, նրանք սեղմեցին միմյանց ձեռքերը։ Էլինա Ասրյանն ասաց, որ այդ տեղեկությունը սուտ է․ «Երեկ որևէ հանդիպում որևէ դեկանի հետ տեղի չի ունեցել, հետևապես որևէ նման հայտարարություն չի կարող լինել։ ԵՊՀ-ն ուսանողակենտրոն կառույց է, և այստեղ յուրաքանչյուր ուսանողի իրավունքը պաշտպանված է»։
Սրբազանը ներողություն խնդրեց, եթե այդ տեղեկությունը տարածելով նեղացրել են որևէ մեկին՝ նշելով, որ իրենք ճիշտ քայլ են արել, որ ունեցել են նման տեղեկություն և եկել են ճշտելու։
comment.count (0)