Ժամանակն է վերացնել Մինկի խումբն ու դրա հետ կապված ինստիտուտները․ Ալիևը՝ ԵԱՀԿ գործող նախագահին

 |factor.am|
12:46 - 14 մայիսի, 2024

Ժամանակն է վերացնել Մինկի խումբն ու դրա հետ կապված ինստիտուտները․ Ալիևը՝ ԵԱՀԿ գործող նախագահին |factor.am|

factor.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտաքին գործերի, Եվրոպայի  և առևտրի նախարար Իեն Բորջի գլխավորած պատվիրակությանը։ 

Նա նշել է, որ Մալթան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ու խաղաղության պայմանագրի բանակցությունների գործընթացին։

Ալիևը ասել է, որ ներկայում շարունակվում է Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը՝ խաղաղության օրակարգն առաջ մղելու համար։ Ադրբեջանի նախագահը կրկին դժգոհել է ԵԱՀԿ-ից և Մինսկի խմբի գործունեությունից։

«Ասելով, որ հայ-ադրբեջանական հակամարտությունն արդեն մնացել է պատմության մեջ և գոյություն չունի՝ Ադրբեջանի ղեկավարը նշել է, որ ժամանակն է վերացնել ԵԱՀԿ Մինսկի խումբը և դրա հետ կապված բոլոր ինստիտուտները։ Ադրբեջանական կողմը բարձրացրել է այս հարցը, և որևէ պատճառ չկա, որ հայկական կողմը չհամաձայնի դրան»,- ասվում է Ալիևի աշխատակազմի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ նախօրեին Իեն Բորջը Հայաստանում էր։ Նա տարբեր պաշտոնյաների հետ բանակցություններ է անցկացրել, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել