azatutyun.am: Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի շարժմանը միանալու վերաբերյալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում (ԲՀԿ) առանձին քննարկում տեղի չի ունեցել, բայց կուսակցության առանձին ներկայացուցիչներ մասնակցում են բողոքի ակցիաներին։ Այս մասին «Ազատությանը» հայտնեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը:
Իսկ Ծառուկյանի հետ Բագրատ սրբազանի հնարավոր հանդիպման մասին Տոնոյանը նշեց, որ տեղեկատվության չի տիրապետում:
Շարժման առաջնորդներից ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն էր այսօր «Ազատությանը» հայտնել ԲՀԿ-ի հետ առաջիկայում նախատեսվող հանդիպման մասին:
comment.count (0)