Փաստաբան Ռուբեն Մելիքյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել նշելով, որ 24News -ի լրագրող Մերի Մանուկյան ճանաչվել է տուժող։
«Առավոտյան 24News -ի լրագրող Մերի Մանուկյանի հետ այցելեցինք քննչական, ճանաչվեցինք տուժող՝ մայիսի 13-ի միջադեպով նախաձեռնված քրեական վարույթով, տեղը-տեղին հարցաքննվեցինք, հետո ուղեգրվեցինք դատաբժշկական փորձաքննության ու կարգով-կանոնով փորձաքննվեցինք։
Հ․Գ. Վարույթը նախաձեռնվել է պաշտոնական դիրքի չարաշահման փաստով (հոդված 441), սակայն, մեր կարծիքով՝ առկա է մեկ այլ հանցակազմ՝ լրագրողական գործունեությանը խոչընդոտելը (հոդված 237)», - գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Հիշեցնենք, որ մայիսի 13-ին Թումանյան փողոցի վրա բողոքի ցույցի ժամանակ խոչընդոտվել էր 24News.am-ի լրագրող Մերի Մանուկյանի մասնագիտական գործունեությունը։
comment.count (0)