«Սահմանազատման և սահմանագծման հարցով դրական պայմանավորվածություններ կան». Ալիև
 |azatutyun.am|
19:11 - 20 մայիսի, 2024

«Սահմանազատման և սահմանագծման հարցով դրական պայմանավորվածություններ կան». Ալիև |azatutyun.am|

azatutyun.am: «Այս պահին խաղաղ օրակարգում առաջընթաց արձանագրելու շատ լավ և բարենպաստ հնարավորություններ կան», - այսօր ԲաքվումԼատվիայի խորհրդարանի խոսնակի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Այն բանից հետո, երբ Ադրբեջանը վերականգնեց իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, տարածաշրջանում խաղաղության հաստատման պատմական հնարավորություն է ստեղծվել»,- հայտարարել է Ալիևը՝ ընդգծելով, թե «երկկողմ գործընթացի շրջանակներում, մասնավորաբար սահմանազատման և սահմանագծման հարցում, դրական պայմանավորվածություններ են ձեռք բերվել»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել