Ալեն Սիմոնյանը Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահի հետ քննարկել է միջխորհրդարանական կապերի ընդլայնման հնարավորությունները
18:24 - 21 մայիսի, 2024

Ալեն Սիմոնյանը Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահի հետ քննարկել է միջխորհրդարանական կապերի ընդլայնման հնարավորությունները

Ուկրաինական կողմի նախաձեռնությամբ մայիսի 21-ին տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի է ունեցել զրույց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկի միջև: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

Զրուցակիցները քննարկել են անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում և Ուկրաինայում, Հայաստան-Ուկրաինա միջխորհրդարանական կապերի ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել