Հանրային տրանսպորտի վարորդները բողոքի ակցիա են իրականացնում
17:12 - 22 մայիսի, 2024

Հանրային տրանսպորտի վարորդները բողոքի ակցիա են իրականացնում

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդները բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք բողոքում են, որ նոր տնօրենությունը կադրային փոփոխություններ է անում, աշխատակիցներին հեռացնում աշխատանքից։ Նրանք պահանջում են, որ իրենց աշխատանքներում վերականգնվեն ընկերության գլխավոր ինժեներ Անդրանիկ Մանուկյանը, հաշվապահության աշխատողները: 

Քաղաքապետարանից արձագանքել են ակցիային՝ նշելով, որ «որոշ երթուղիներում արձանագրվել են վարորդների կողմից աշխատանքային պարտականությունները չկատարելու և ուղեգծերից անհիմն դուրս գալու դեպքեր»։ 

«Երևանի քաղաքապետարանը վարորդների այս նախաձեռնությունը ըստ էության դիտարկում է որպես սաբոտաժային քայլ՝ ընդդեմ տրանսպորտի ոլորտում իրականացվող իրական և բովանդակային բարեփոխումների: Առկա են ստույգ տվյալներ, որ վարորդների կողմից այսօր կատարված այս գործողություններն ուղղորդված են, ուստի հետամուտ ենք լինելու, որպեսզի այս գործողություններն իրականացնողներն ու կազմակերպիչները կրեն քրեաիրավական ամենախիստ պատասխանատվությունը», - նշել են քաղաքապետարանից:

Ակցիայի մասնկիցները նշում են՝ սա սաբոտաժ չէ, սա ՀՀ քաղաքացու պահանջ է։

Մասնակիցներից մեկի խոսքով՝ իրենքիրավունք ունեն իմանալու՝ ինչու են իրենց անմիջական ղեկավարին ազատել աշխատանքից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել