«Գույքի դիմաց փոխհատուցում»․ սեփականությունը կորցնող կիրանցեցիները դիմում են կառավարությանը
 |azatutyun.am|
17:05 - 23 մայիսի, 2024

«Գույքի դիմաց փոխհատուցում»․ սեփականությունը կորցնող կիրանցեցիները դիմում են կառավարությանը |azatutyun.am|

azatutyun.am: «Ազատություն»-ը Կիրանցում ծանոթացել է այն դիմումի տեքստին, որը լրացնում են Ադրբեջանի հետ սահմանազատման հետևանքով սեփականություն կորցնող կիրանցեցիները։

Այս դիմումով բնակիչները խնդրում են գույքի դիմաց փոխհատուցում տրամադրել։

Դիմումում, որը «Ազատության»-ը ցույց են տվել բնակիչները, նշվում է, որ «հաստատում են՝ փոխհատուցման ենթակա գումարը ստանալու դեպքում հրաժարվում են Հայաստանի նկատմամբ բոլոր գույքային և ոչ գույքային հնարավոր պահանջներից»։

Միաժամանակ սույն դիմումով նրանք «լիազորում են Տավուշի մարզպետի աշխատակազմին դիմում ներկայացնել Կադաստրի կոմիտե՝ գույքի նկատմամբ իրավունքի դադարման պետական գրանցում կատարելու համար»։

Փոխհատուցման չափի ու հաշվարկի մեխանիզմի վերաբերյալ որևէ բառ դիմումի տեքստում չկա։

Դիմումի ձևաթղթում հղում է արվում կառավարության մայիսի 20-ի N 723-ԱԳ որոշմանը, որը սակայն, գործադիրի e-gov.am կայքում չենք գտնում, այն այս պահի դրությամբ տեղադրված չէ։

Գուղացիներն ավելի վաղ «Ազատության»-ը ասել էին, որ ընդհանուր առմամբ 54 հողակտոր է սահմանազատման հետևանքով անցնում սահմանի ան կողմը: Դրանք պատկանում են ավելի քան 30 անձի: Այսինքն՝ ավելի քան 30 բնակիչ այս ամենի հետևանքով իր գույքն ու սեփականությունը է կորցնում:

Պաշտոնապես առայժմ այդ մասին չի հաղորդվում, մինչ այս պահը հայտնի չէ՝ ինչ չափի փոխհատուցում են տրամադրելու քաղաքացիներին ու ինչպես:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել