Հրապարակվել են Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի հետաքննության նախնական արդյունքները
 |1lurer.am|
11:33 - 24 մայիսի, 2024

Հրապարակվել են Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի հետաքննության նախնական արդյունքները |1lurer.am|

1lurer.am: Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբը հրապարակել է նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռի վթարի հետաքննության նախնական արդյունքները:

Ըստ հետաքննության՝ նախագահին տեղափոխող կործանված ուղղաթիռի կորպուսի վրա փամփուշտների հետքեր չեն հայտնաբերվել: Ուղղաթիռը հրդեհվել է միայն լեռանը բախվելուց հետո՝ բարձրություն հավաքելու ժամանակ: Վթարի ենթարկված ուղղաթիռի օդաչուն կարողացել է կապ հաստատել մյուս երկու ուղղաթիռների օդաչուների հետ:

Նշվում է նաև, որ ուղղաթիռի որոնողական աշխատանքները ձգվել են ամբողջ գիշեր մառախուղի, ցրտի և դժվարանցանելի տեղանքի պատճառով, վթարի վայրն էլ հայտնաբերել է իրանական անօդաչու թռչող սարքը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել