Շրջակա միջավայրի նախարարությունը հանրապետությունում ջրամբարների լցվածության վերաբերյալ հայտարարություն է տարածել
16:15 - 26 մայիսի, 2024

Շրջակա միջավայրի նախարարությունը հանրապետությունում ջրամբարների լցվածության վերաբերյալ հայտարարություն է տարածել

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հանրապետությունում ջրամբարների լցվածության վերաբերյալ հայտարարություն է տարածել․

2024 թվականի մայիսի 26-ի դրությամբ Շրջակա միջավայրի նախարարության «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի կողմից դիտարկվող 5 ջրամբարներում ջրալցվածությունը կազմում է՝ Ախուրյանի ջրամբարում 80%, Արփիլիճ ջրամբարում՝ 88%, Ապարանի ջրամբարում՝ 52%, Ազատի ջրամբարում` 90% և Մարմարիկի ջրամբարում` 97%:

Նշված ջրամբարների գետավազաններում մայիսի 25-26-ին ջրի ելքերի էական բարձրացումներ, որոնք կարող են վտանգավոր լինել՝ չեն դիտվել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել