Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները մայիսի 27-ի վաղ առավոտից արագ արձագանքման այցեր են իրականացնում Ոստիկանության բաժիններ՝ բերման ենթարկված անձանց տեսակցելու և նրանց իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով: Այս մասին հայտնում են ՄԻՊ-ի գրասենյակից։
«ՄԻՊ աշխատակազմը շարունակում է աշխատել արտակարգ ռեժիմով՝ պայմանավորված տեղի ունեցող բողոքի ակցիաներով և հավաքներով:
Շարունակվում են ինչպես լրատվամիջոցների և սոցիալական հարթակների մշտադիտարկումները, այնպես էլ ՄԻՊ աշխատակազմում ստացված ահազանգերի վերլուծությունը»,-նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ վաղ առավոտից քաղաքացիները իրականացնում են անհնազանդության ակցիաններ՝ փակելով փողոցներ ինչպես Երևանում, այնպես էլ միջպետական նշանակության ճանապարհներ։
Ժամը 08։55-ի դրությամբ ոստիկանություն է բերվել ակցիայի 66 մասնակից
comment.count (0)