ՀՀ Լոռու և Տավուշի մարզերի մի շարք բնակավայրերում ջրհեղեղի պատճառած վնասների հետևանքների վերացման աշխատանքներում ներգրավվում են ուսանողների կամավորական խմբեր։ Այս մասին հայտնում են՝ ԿԳՄՍՆ-ից։
Բնական աղետի հետևանքով տուժած բնակավայրերում աշխատում են մարզային բուհերի կամավորները, ինչպես նաև երեկվանից Լոռու մարզ է մեկնել Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի «Փրկարարական գործ» մասնագիտությամբ սովորող ուսանողների 30-հոգանոց խումբը՝ 4 դասախոսների ուղեկցությամբ։
Ներկայումս կամավորական աշխատանքներում ներգրավելու նպատակով ՀՀ տարբեր բուհերում ռեկտորատների և ուսանողական խորհուրդների կողմից հավաքագրվում են խմբեր՝ աղետից տուժած բնակավայրեր մեկնելու նպատակով։
Կամավորների աշխատանքները համակարգվում է մարզպետարաններում ձևավորված շտաբների կողմից, որոնք գործում են շուրջօրյա։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ՝ հորդառատ անձրևներից առաջացած հեղեղումների հետևանքով ՀՀ Լոռու և Տավուշի մարզերի մի շարք համայնքներ հայտարարվել են աղետի գոտի, ձևավորվել է օպերատիվ աշխատանքային խումբ։
comment.count (0)