Դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ավելի քան 40 ներկայացուցիչներ այսօր այցելել են աղետի գոտի, ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ նշելով, որ դեսպաններին են ներկայացնվել աղետից վնասված թաղամասերը, վնասների չափը։
Մայիսի 26-ին տեղացած հորդառատ անձրևների հետևանքով Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումներ են եղել, Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերը դուրս են եկել իրենց հունից՝ էական վնասներ պատճառելով կարևոր ենթակառուցվածքների, բնակելի տների։ Փլուզվել են ճանապարհներ և կամուրջներ։ Հեղեղումների հետևանքով զոհվել է 4 մարդ։ Կառավարությունն աղետի գոտի է հայտարարել հեղեղումներից տուժած բնակավայրերում։
comment.count (0)