Վրաստանի ԱԳ նախարարն Արարատ Միրզոյանի հետ զրույցում աղետից տուժած մարզերին օժանդակություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնել
16:08 - 03 հունիսի, 2024

Վրաստանի ԱԳ նախարարն Արարատ Միրզոյանի հետ զրույցում աղետից տուժած մարզերին օժանդակություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնել

Հունիսի 3-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարիչաշվիլիի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ 

Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգային թեմաներ, այդ թվում՝ առաջիկա ծրագրերը՝ միտված երկու երկրների միջև ռազմավարական համագործակցության հետագա ամրապնդմանը:

Արարատ Միրզոյանը և Իլյա Դարիչաշվիլին անդրադարձ են կատարել բազմակողմ օրակարգի հարցերի:

Նախարար Միրզոյանը գործընկերոջն է ներկայացրել ՀՀ Տավուշի և Լուռու մարզերում հեղեղումների հետևանքները, աղետի գոտի ճանաչված համայնքներում իրականացվող աշխատանքները: Ի պատասխան, Վրաստանի ԱԳ նախարարն, ըստ անհրաժեշտության, օժանդակություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել