Ունենք առնվազն երկու տարբերակ. ԿԳՄՍ նախարարը՝ Կիրանցի՝ սահմանին գտնվող դպրոցի անվտանգության մասին |1lurer.am|
12:33 - 05 հունիսի, 2024

Ունենք առնվազն երկու տարբերակ. ԿԳՄՍ նախարարը՝ Կիրանցի՝ սահմանին գտնվող դպրոցի անվտանգության մասին |1lurer.am|

1lurer.am: Կիրանցում ունենք գործող դպրոց այլ շենքում: Նոր դպրոցի շենքն ավելի մոտ է սահմանին, և մենք ասել ենք, որ առաջնորդվելու ենք առաջարկով և պահանջով: Այդ մասին ԱԺ-ում 2023 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ հիշեցնելով, որ Կիրանցի դպրոցի մասին վարչապետը ևս մի քանի անգամ առիթ է ունեցել խոսելու:

«Անվտանգության հավելյալ միջոցառումներ են ձեռնարկվում: Մենք պատրաստ ենք շահագործել թե՛ նոր դպրոցի այն շենքը, որը կառուցվել է այդ միջոցառումները ձեռնարկելուց հետո, թե՛ (եթե տեղի բնակիչների պահանջը կլինի, որ դրանից հետո նույնիսկ իրենք հարմար չեն գտնում երեխաներին ուղարկել այդ շենքում դասերն անցկացնելու) կառուցել նոր դպրոց և այդ շենքը ծառայեցնել այլ նպատակի:

Այսինքն՝ ունենք առնվազն երկու տարբերակ, և այդ տարբերակներից ո՛րն ընտրել, կլինի անմիջապես բնակիչների, տեղում բնակվող մարդկանց առաջարկով ու նաև նրանց՝ ավելի հարմար տարբերակով»,- ասաց նախարարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել