ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Պրովանսի քաղաքապետը քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցությանն առնչվող հարցեր
16:22 - 05 հունիսի, 2024

ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Պրովանսի քաղաքապետը քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցությանն առնչվող հարցեր

Հունիսի 5-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Ֆրանսիայի Պրովանս-Ալպ-Կոտ դ’Ազյուր դեպարտամենտի փոխնախագահ, Էքս Ան Պրովանսի քաղաքապետ Սոֆի Ժուասենի գլխավորած պատվիրակությանը։

ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերին։ 

Նախարարի տեղակալը բարձր է գնահատել Հայաստանի և Ֆրանսիայի միջև ապակենտրոնացված համագործակցությունը՝ վստահություն հայտնելով, որ Էքս Ան Պրովանս և Մասիս քաղաքների միջև ձևավորված գործընկերության շրջանակներում կիրականացվեն փոխշահավետ ծրագրեր:

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային հարցերին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել