Լիտվայի կառավարությունը հաստատել է Հայաստանին 100,000 եվրոյի մարդասիրական օգնությունը

 |factor.am|
17:49 - 05 հունիսի, 2024

Լիտվայի կառավարությունը հաստատել է Հայաստանին 100,000 եվրոյի մարդասիրական օգնությունը |factor.am|

factor.am: Լիտվան մարդասիրական օգնություն կցուցաբերի Հայաստանին՝ ավերիչ ջրհեղեղների հետևանքների հաղթահարման համար։ Այս մասին հայտնում է Լիտվայի կառավարությունը X-ում գրառմամբ։

«Լիտվա - Հայաստան համերաշխությունը՝ գործողության մեջ։ Լիտվայի կառավարությունը հաստատել է 100,000 եվրոյի մարդասիրական օգնությունը Հայաստանին, որը տուժել է վերջին ավերիչ ջրհեղեղներից»,- ասվում է հայտարարության մեջ։  

Մայիսի 26-ին տեղացած հորդառատ անձրևների հետևանքով Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումներ են եղել, Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերը դուրս են եկել իրենց հունից՝ էական վնասներ պատճառելով կարևոր ենթակառուցվածքների, բնակելի տների։ Փլուզվել են ճանապարհներ և կամուրջներ։ Հեղեղումների հետևանքով զոհվել է 4 մարդ։ Կառավարությունն աղետի գոտի է հայտարարել հեղեղումներից տուժած բնակավայրերում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել