«Երևանի գինու օրեր» փառատոնով պայմանավորված՝ փակ կլինեն մայրաքաղաքի կենտրոնի որոշ հատվածներ
19:19 - 05 հունիսի, 2024

«Երևանի գինու օրեր» փառատոնով պայմանավորված՝ փակ կլինեն մայրաքաղաքի կենտրոնի որոշ հատվածներ

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ «Երևանի գինու օրեր» ամենամյա փառատոնի կազմակերպչական աշխատանքների, տաղավարների և բեմերի տեղադրման և այլ բարձր ձայնով մոնտաժային և ապամոնտաժային աշխատանքների իրականացման նպատակով մի քանի փողոցների երթևեկությունը դադարեցվելու է միջոցառումներից 2 օր շուտ՝ հունիսի 5-ի առավոտյան ժամը 08:00-ից սկսած մինչև հունիսի 10-ի առավոտյան ժամը 08:00-ը:  

Ըստ այդմ՝ դադարեցվում են հետևյալ փողոցների երթևեկությունը՝

•    Սարյան-Եկմալյան խաչմերուկից դեպի Սարյան-Պուշկինի խաչմերուկը: Սարյան փողոցից դեպի Եկմալյան փողոց տանող ներքին փողոցը բաց կլինի երթևեկության համար:
•    Պուշկինից-Սարյան խաչմերուկից դեպի Սարյան-Մոսկովյան-Թումանյան խաչմերուկը:
•    Սարյան-Մոսկովյան-Թումանյան խաչմերուկից դեպի Սպենդիարյան-Մոսկովյան խաչմերուկը, երթևեկությունը՝ Սպենդիարյան փողոցով դեպի Մոսկովյան 28 շենքի հետնաբակը՝ միայն բնակիչների համար անցանելիությամբ: 
•    Սպենդիարյան-Մոսկովյան խաչմերուկից դեպի Մոսկովյան-Զորյան խաչմերուկը, երթևեկությունը՝ Բաղրամյան-Մաշտոցի հատման հատվածի անցանելիությամբ:
•    Սարյան-Մոսկովյան-Թումանյան խաչմերուկից դեպի Թումանյան-Փարպեցու խաչմերուկը՝ Փարպեցու փողոցով ձախ դեպի Թումանյան փողոց անցանելիությամբ:

Պատճառված ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել