Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի նկատմամբ տնային կալանք կիրառվեց
 |azatutyun.am|
15:13 - 06 հունիսի, 2024

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի նկատմամբ տնային կալանք կիրառվեց |azatutyun.am|

azatutyun.am: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի նկատմամբ երկամսյա տնային կալանք է կիրառվել, «Ազատության»-ը փոխանցեց Սուքոյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:

Ըստ փաստաբանի՝ Վերաքննիչ դատարանի դատավոր Լուսինե Ալավերդյանն այսօր է բավարարել պաշտպանական կողմի բողոքը։

Սուքոյանը մեղադրվում է Civic.am կայքի լրագրողի մասնագիտական գործունեությունն առերևույթ բռնության գործադրմամբ խոչընդոտելու համար։

Վեճի պատճառը Տավուշի թեմի առաջորդ Բագրատ Սրբազանի վերաբերյալ Civic-ի աշխատակից Դավիթ Լևոնյանի հայտարարություններն են: Լևոն Քոչարյանի օգնականը չի հերքել, որ հարվածել է լրագրողին, պնդելով, թե իր համար անընդունելի է եկեղեցուն թիրախավորելը:

Իր անձնական յութուբյան էջում հրապարակած մոտ 9 րոպեանոց տեսանյութում լրագրողը վիրավորանքներ է հնչեցնում Բագրատ Սրբազանի հասցեին, նրան մեղադրում Կրեմլից ստացած միլիոնավոր դոլարներով Հայաստանի դեմ պատերազմ հրահրելու մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել