Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ:
ՀՀ վարչապետը շնորհավորել է խորհրդարանական ընտրություններում Նարենդրա Մոդիի գլխավորած Ազգային ժողովրդավարական դաշինքի հաղթանակի առիթով:
Զրուցակիցները կարևորել են 2019 թվականին Նյու Յորքում իրենց ունեցած երկկողմ հանդիպումից հետո Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության տեսանելի ընդլայնումը: Նիկոլ Փաշինյանը և Նարենդրա Մոդին ընդգծել են երկու երկրների միջև համագործակցության հետագա զարգացման կարևորությունը:
Հնդկաստանի վարչապետը զորակցություն է հայտնել Հայաստանի Հանրապետությանը Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած հեղեղումների կապակցությամբ:
comment.count (0)