Գտնվում ենք Հայաստան-Հնդկաստան ուժեղ երկխոսության և մեր ազգերի միջև անընդհատ աճող ամուր կապերի կառուցման ճանապարհին. Արարատ Միրզոյան
 |aysor.am|
13:57 - 10 հունիսի, 2024

Գտնվում ենք Հայաստան-Հնդկաստան ուժեղ երկխոսության և մեր ազգերի միջև անընդհատ աճող ամուր կապերի կառուցման ճանապարհին. Արարատ Միրզոյան |aysor.am|

aysor.am: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Սուբրամանյամ Ջայշանկարին՝ Հնդկաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։

«Ջերմ շնորհավորանքներս իմ գործընկեր և լավ ընկեր Սուբրամանյամ Ջայշանկարին՝ նախարարի պաշտոնում վերընտրվելու առթիվ։

Քանի որ մենք գտնվում ենք Հայաստան-Հնդկաստան ուժեղ երկխոսության և մեր ազգերի միջև անընդհատ աճող ամուր կապերի կառուցման ճանապարհին, ես անհամբեր սպասում եմ՝ շարունակելու համատեղ աշխատանքն այս նպատակներին և դրանցից ավելիին հասնելու համար»,-  X-ի միկրոբլոգում գրել է Միրզոյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել