armenpress.am: Հայաստանի ազգային ժողովի խորհուրդը կմերժի արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ խորհրդարանական ընդդիմության միջնորդությունը:
Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Իսկ ինչո՞ւ պետք է չմերժենք, կարո՞ղ եք մեկ պատճառ ասել»,–ասաց Սիմոնյանը:
Խորհրդարանի ընդդիմադիր «Հայաստան» և « Պատիվ ունեմ» խմբակացություններն այսօր միջնորդություն են ներկայացրել Ազգային ժողովի խորհրդին՝ վաղը կամ մինչև հունիսի 17-ն արտահերթ նիստ գումարելու պահանջով՝ Ազգային ժողովի ուղերձը կառավարության հրաժարականի և նոր կառավարության ձևավորման մասին օրակարգով։
Եթե ԱԺ խորհուրդը մինչև հունիսի 17-ը արտահերթ նիստի վերաբերյալ որոշում չկայացնի, նիստն ավտոմատ կգումարվի հունիսի 17-ին։
comment.count (0)