azatutyun.am: Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով այսօր մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն։ Այդ մասին Trend ադրբեջանական լրատվական գործակալությանը հայտնել է արտաքին գերատեսչության մամուլի ծառայությունը:
Բեռլինում նախարարը կմասնակցի և ելույթ կունենա հունիսի 11-ից 12-ը կայանալիք Ուկրաինայի վերականգնման հարցերով համաժողովում և կանցկացնի մի շարք երկկողմ հանդիպումներ։
comment.count (0)