Չի բացառվում՝ ապրիլից հետո գազի գնի վերանայման հայտ ներկայացնեն. Գարեգին Բաղրամյան |pastinfo.am|
10:12 - 18 հունվարի, 2020

Չի բացառվում՝ ապրիլից հետո գազի գնի վերանայման հայտ ներկայացնեն. Գարեգին Բաղրամյան |pastinfo.am|

pastinfo.am: Այս պահին դեռևս գազի գնի շուրջ քննարկումները շարունակվում են և չի բացառվում, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը կդիմի սակագնի վերանայման հայտով։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։

Վերջինս նշեց՝ 2019 թվականի հունվարի 1-ից սահմանին թանկացել է. «Սահմանին թանկացումը այդ 165 դոլարը 2020 թվականի համար պահպանվելու է նույն մեծության։ Դա արդեն վերջնական պայմանավորված է»,- նշեց Գարեգին Բաղրամյանը։

Նա նկատեց՝ գազի գնի հետ կապված սպառիչ պատասխան կլինի միայն այն ժամանակ, երբ փաստացի կունենան ընկերության սակագնի փոփոխության վերաբերյալ հայտ և կուսումնասիրեն. «Այդտեղ արդեն կլինի, թե ինչ թվային մեծություն են առաջարկում և ինչ ենք մենք ստանում, բայց այս պահին՝ բանակցությունների արդյունքներից ելնելով կարող եմ ասել, որ չի բացառվի՝ ապրիլից հետո իրենք կներկայացնեն սակագնի վերանայման հայտ»,- հավելեց Գարեգին Բաղրամյանը։

Վերջինս ընդգծեց՝ արդեն 15 դոլար սահմանի վրա բարձրացել է և 15 դոլարի կոմպենսացիան «Գազպրոմ»-ն այլևս ի վիճակի չէ անել. «Այսինքն գործող սակագների մասով, փաստորեն, շուրջ 30 դոլարի ավելացման խնդիր է։ Ֆինանսական իր կարողությունները 30 դոլարով ավելի շատ են ծախսվելու և գործող սակագներն այդքանով չեն բավարարում, բայց դա չի նշանակում, որ հենց 30 դոլարով կլինի բարձրացում, որովհետև այս տարվա ընթացքում բանակցում ենք ընկերության օպտիմալացման խնդիրները, ծախսերի հնարավոր կրճատման խնդիրները։ Այս ամենը կոմպլեքս բանակցում ենք և կարծում եմ՝ մինչև ապրիլի 1-ը բանակցությունները կավարտենք»,- ասաց Գարեգին Բաղրամյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել