Ժամը 19:08-ի դրությամբ՝ բախումների վայրում և հարակից տարածքներում, ոստիկաններից բացի, գտնվել է 3600 մարդ․ ԻՔՄ
23:02 - 12 հունիսի, 2024

Ժամը 19:08-ի դրությամբ՝ բախումների վայրում և հարակից տարածքներում, ոստիկաններից բացի, գտնվել է 3600 մարդ․ ԻՔՄ

Այսօր՝ հունիսի 12-ին, ժամը 20:00-ի սահմաններում Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի դիմաց, տեղի ունեցան բախումներ ցուցարարների և ոստիկանության միջև, ինչի ընթացքում վերջինս կիրառեց հատուկ միջոցներ՝ մասնավորապես, լուսաձայնային նռնակներ:

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» անմիջապես այդ դեպքերի ժամանակ իրականացնում էր աերոնկարահանում, որի արդյունքում ստացված լուսանկարով հնարավոր դարձավ հաշվել անմիջապես բախումներից առաջ ցույցի մասնակիցների քանակը:

Ըստ այդմ, ժամը 19:08-ի դրությամբ բախումների վայրում և հարակից տարածքներում, ոստիկաններից բացի, գտնվել է 3600 մարդ:

Հիշեցնենք, որ Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում հունիսի 9-ի երեկոյից նստացույց է իրականացնում «Տավուշը հանուն հայրենիքի շարժումը»՝ արքեպիսկոպոս Բագրատ սրբազան Գալստանյանի գլխավորությամբ:

Նշենք, որ այսօր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը նույն վայրում ժամը 15:00-ից հրավիրել էր հանրահավաք, որին ժամը 16:09-ի դրությամբ մասնակցել էր մոտ 3600 մարդ:

Լուսանկարը բարձր որակով հասանելի է այստեղ։

Մեր հաշվարկը ստուգելու նպատակով մարդկանց անհատականացնող կետերով նկարը կարելի է ներբեռնել այստեղից։

Հաշվարկը ստուգելու մանրամասն ձևը նկարագրված է այստեղ:

Բախումների և ոստիկանության կողմից հատուկ միջոցների կիրառման պատկերներով տեսանյութը՝ ստորև:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել