ԿԳՄՍ նախարարը ««Զորաց քարեր» բնակատեղի» արգելոցում քննարկել է մոդուլային կենտրոնի կառուցման հարցերը
14:58 - 14 հունիսի, 2024

ԿԳՄՍ նախարարը ««Զորաց քարեր» բնակատեղի» արգելոցում քննարկել է մոդուլային կենտրոնի կառուցման հարցերը

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է ««Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոց: Նրան ուղեկցել են նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և Մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը:

Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, արգելոցի տնօրեն Արամ Դավթյանի և աշխատակիցների հետ քննարկվել են հայեցակարգային զարգացման որոշ խնդիրներ, մասնավորապես՝ նախատեսվող մոդուլային կենտրոնի կառուցման, տարածքի հետ կապված որոշ փաստաթղթային և տեխնիկական հարցերի վերաբերյալ, ինչպես նաև առաջիկա անելիքները:  Նախարարը հետաքրքրվել է, թե կառուցվելիք մոդուլային կենտրոնում ինչ գործընթացներ են կազմակերպվելու, և որքանով այն կնպաստի արգելոցի հիմնական աշխատանքների արդյունավետության  բարձրացմանը:  

ԿԳՄՍ նախարարն այցի շրջանակում նաև ծանոթացել է տարածքում առկա ենթակառուցվածքներին և պայմաններին, շրջել արգելոցի տարածքում:

Տնօրեն Արմեն Դավթյանը նախարարին ներկայացրել է հիմնական խնդիրները՝ կարևորելով այցելուների թվի ավելացումը, հանրահռչակումն ու զարգացումը:

Ժաննա Անդրեասյանի հանձնարարությամբ համայնքի հետ կքննարկվեն արգելոցի տարածքում շինթույլտվության փաստաթղթային հարցերը՝ նախատեսվող աշխատանքները հնարավորինս սեղմ ժամկետներում կազմակերպելու նպատակով: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել