Պուտինը նշել է Ուկրաինայում պատերազմի դադարեցման պայմանները
 |civilnet.am|
15:39 - 14 հունիսի, 2024

Պուտինը նշել է Ուկրաինայում պատերազմի դադարեցման պայմանները |civilnet.am|

civilnet.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է Ուկրաինայում հակամարտության ավարտի շուրջ բանակցություններ սկսելու պայմանները․ ուկրաինական զորքերը պետք է դուրս բերվեն Ռուսաստանի նոր շրջանների ամբողջ տարածքից և Կիևը պետք է հայտարարի ՆԱՏՕ-ին անդամակցելու ծրագրերի բացակայության մասին:

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ԱԳՆ ղեկավարության հետ հանդիպման ժամանակ Պուտինը հայտարարել է, որ բանակցություններ սկսելու համար Ուկրաինան պետք է դուրս բերի իր զորքերը Ռուսաստանի նոր շրջաններից՝ Լուգանսկից, Դոնեցկից, Խերսոնից, Զապորոժիեից։ «Ընդ որում, ուշադրություն եմ ուզում հրավիրել, որ հենց այդ շրջանների ամբողջ տարածքից (դուրս գալու մասին է խոսքը - խմբ․)՝ այն վարչական սահմաններով, որոնք գոյություն են ունեցել Ուկրաինա մտնելու պահին»,- ասել է նա:

ՌԴ նախագահը վստահեցրել է, որ եթե Ուկրաինայի իշխանությունները համաձայնեն այս պայմանին, ռազմական գործողությունները կդադարեն անմիջապես․ «Հենց Կիևը հայտարարի, որ պատրաստ են նման որոշման և սկսեն զորքերի իրական դուրսբերումն այդ շրջաններից, ինչպես նաև պաշտոնապես տեղեկացնեն ՆԱՏՕ-ին անդամակցելու ծրագրերից հրաժարվելու մասին, մեր կողմից անհապաղ, բառացիորեն նույն րոպեին կհաջորդի կրակը դադարեցնելու և բանակցություններ սկսելու հրամանը»։

Պուտինի խոսքով՝ եթե Արևմուտքն ու Կիևը հրաժարվեն Ռուսաստանի «իրական խաղաղության առաջարկից, նրանք կկրեն հետագա արհյունահեղության համար պատասխանատվությունը»։

Ռուսաստանի ղեկավարը նաև նշել է, որ խաղաղ կարգավորման համար անհրաժեշտ է Ուկրաինայի չեզոք, արտադաշինքային, ոչ միջուկային կարգավիճակ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել