Վահան Քերոբյանի տնային կալանքի ժամկետն ավարտվել է
11:09 - 17 հունիսի, 2024

Վահան Քերոբյանի տնային կալանքի ժամկետն ավարտվել է

ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի տնային կալանքի ժամկետը լրացել է։

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Քերոբյանը։

ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի տնային կալանքի ժամկետը լրացել է։

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Քերոբյանը։

Հիշեցնենք, որ Վահան Քերոբյանի մեղադրանքը փոփոխվել է, «պետությանը պատճառված հանրային վնասը» հանվել է մեղադրանքի ձևակերպումից:

Հիշեցնենք՝ էկոնոմիկայի նախկին նախարարի նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել էկոնոմիկայի նախարարության կարիքների համար ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում առերևույթ չարաշահումների գործով:

Փետրվարի 16-ին Հակակոռուպցիոն դատարանը Քերոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց 2 ամիս ժամկետով տնային կալանք կիրառելու որոշում էր կայացրել, ապրիլի 13-ին խափանման միջոց տնային կալանքը երկարաձգվել էր ևս երկու ամսով։

Քերոբյանը չի ընդունել իրեն առաջադրած մեղադրանքը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել