Հայաստանում հնարավոր է` վճարովի ճանապարհներ լինեն, հայտարարել է Փաշինյանը
 |civilnet.am|
16:47 - 17 հունիսի, 2024

Հայաստանում հնարավոր է` վճարովի ճանապարհներ լինեն, հայտարարել է Փաշինյանը |civilnet.am|

civilnet.am:  Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետևել է Տաթև-Աղվանի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Սյունիք այցի ընթացում Փաշինյանը հայտարարել է՝ հնարավոր է, որ Հայաստանում վճարովի ճանապարհներ լինեն։

Նրա խոսքով՝ այլընտանքային ճանապարհային ցանցի առկայության պարագայում, հնարավոր է ապագայում «Հյուսիս-Հարավ» ճանապարգային միջանցքի որոշ հատվածներ լինեն վճարովի։

««Հյուսիս-հարավ» և մյուս ճանապարհներ։ Այս մյուս ճանապարհների ակտիվ ցանցը հնարավորություն է տալիս, որ եթե մեր ժողովուրդը շատ դեմ չլինի և պարզվի, որ այդպիսի հնարավորություն կա, մենք Հայաստանում նաև վճարովի ճանապարհների մեխանիզմ ներդնենք։ Եթե միայն «Հյուսիս-Հարավ»-ը լիներ, այդպիսի սցենար չէինք քննարկի, կարևոր պայմանը այլընտանքային ճանապարհ ունենալն է։ Հիմա Սյունիքում ստեղծում ենք մեծ այլընտանքային ցանց և այդ հարցը քննարկում ենք»,- ասել է վարչապետը։

Ըստ նրա՝ «Հյուսիս-Հարավ»-ի գործարկումը կմեծացնի միջազգային բեռնափոխադրումների ծավալը և տեղական հոսքերն այնտեղից հեռացնելու անհրաժեշտություն կառաջանա։ Փաշինյանի նշել է՝ վճարովի ճանապարհների առկայությունը մշտական եկամուտ կբերի, որն էլ կուղղվի համապատասխան ճանապարհների ստանդարտների պահպանմանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել