Բայդենը Սթոլթենբերգի հետ քննարկել է իրավիճակն Ուկրաինայում եւ Հնդկական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում |news.am|
10:18 - 18 հունիսի, 2024

Բայդենը Սթոլթենբերգի հետ քննարկել է իրավիճակն Ուկրաինայում եւ Հնդկական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում |news.am|

news.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հետ երկուշաբթի Սպիտակ տանը հանդիպման ժամանակ քննարկել է իրավիճակը Ուկրաինայում և Հնդկական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։ Այս մասին զրույցից հետո հայտարարել է Սպիտակ տունը։

«Նախագահը ողջունել է ՆԱՏՕ-ի դաշնակիցների կողմից Ուկրաինային աջակցելու և գործընկերային հարաբերությունների խորացմանն ուղղված քայլերը, այդ թվում՝ Հնդկական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։ Նախագահ Բայդենը և գլխավոր քարտուղար Սթոլթենբերգը նաև քննարկել են պաշտպանության ծախսերի զգալի առաջընթացը, ներառյալ այն, որ ռեկորդային 23 դաշնակիցներ իրենց ռազմական ծախսերը կհասցնեն ՀՆԱ-ի 2%-ին՝ ավելի քան կրկնապատկելով այդ թիվը նախագահ Բայդենի պաշտոնավարումից ի վեր»,- նշվում է փաստաթղթում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել