ԿԸՀ-ն համաձայնություն է տվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու միջնորդությանը։
Փաստաբան Արամ Վարդևանյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, նշեց, որ սա չի նշանակում, որ Նարեկ Կարապետյանն ընդհանրապես զրկվել է անձեռնմխելիությունից։ Ըստ Վարդևանյանի՝ այս որոշումը վերաբերում է «մեղադրանք տալուն համաձայնությանը»։
Նարեկ Կարապետյանին ազատազրկելու վերաբերյալ համաձայնության հարցը ԿԸՀ-ում քննարկվելու է ժամը 15։30-ից։
Արամ Վարդևանյանի խոսքով՝ անձեռնմխելիությունը բաղկացած է 2 առաջնային կոմպոնենտներից՝ մեղադրանք հարուցելու և ազատազրկելու․ մեղադրանք ներկայացնելու համաձայնությունը ԿԸՀ-ն արդեն տվել է։
Վարդևանյանը նշեց՝ օրենքով ամրագրված է ընտրված, բայց դեռ լիազորությունները չստանձնած պատգամավորի հանդեպ միայն քրեական քրեական հետապնդում հարուցելու հնարավորության մասինմ այլ ոչ թե ազատությունից զրկելու
Հիշեցնենք՝ Արամ Վարդևանյանը հայտնել էր, որ Դատախազությունը Նարեկ Կարապետյանի վերաբերյալ նոր միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ։ Նա նշել էր, որ տեղեկություն չունի, թե Կարապետյանի վերաբերյալ ինչ քրեական վարույթ կա։
Վարդևանյանը սա որակել էր «քաղաքական աբսուրդ, քաղաքական թատրոն, քաղաքական հետապնդում», որն ըստ նրա, ուղղված է Ազգային ժողովում Նարեկ Կարապետյանի գործունեությանը միջամտելուն: