ՀԿԵ-ն գործարկում է Երևան-Բաթումի-Երևան միջազգային չվերթը
11:30 - 18 հունիսի, 2024

ՀԿԵ-ն գործարկում է Երևան-Բաթումի-Երևան միջազգային չվերթը

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հայտարարում է Երևան-Բաթումի-Երևան միջազգային սեզոնային գնացքի գործարկման մասին, որի առաջին չվերթը տեղի կունենա հունիսի 24-ին: Գնացքը կգործի մինչև այս տարվա հոկտեմբերի 1-ը։

Բաթումի գնացքը Երևանից մեկնելու է երկու օրը մեկ։ Ամառային սեզոնի ընթացքում Երևան-Թբիլիսի-Երևան երթուղով երթևեկությունը դադարեցվել է, Թբիլիսի հնարավոր կլինի հասնել Բաթումի գնացքով: Նախորդ տարվա համեմատ ուղևորությունների արժեքը էական փոփոխությունների չի ենթարկվել։ Լրացուցիչ տեղեկատվությանը, ինչպես նաև տոմսերի գներին կարելի է ծանոթանալ ընկերության կայքում – www.railway.am

2024 թվականի 5 ամիսների ընթացքում ՀԿԵ գնացքներով տեղափոխվել է 217 հազար ուղևոր, ինչը 12% - ով ավելի է 2023 թվականի համանման ցուցանիշից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել