«Ճանապարհային դեպարտամենտ»-ի ներկայացուցիչները իտալացի գործընկերների հետ այսօր կհետևեն Թալին-Լանջիկ‚ Լանջիկ-Գյումրի ճանապարհների շինաշխատանքներին
09:16 - 19 հունիսի, 2024

«Ճանապարհային դեպարտամենտ»-ի ներկայացուցիչները իտալացի գործընկերների հետ այսօր կհետևեն Թալին-Լանջիկ‚ Լանջիկ-Գյումրի ճանապարհների շինաշխատանքներին

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Նարեկ Զուլալյանի‚ Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-3 և Տրանշ-5 ծրագրերի ղեկավար Արեգ Եդիգարյանի‚ հիմնադրամի այլ աշխատակիցների‚ Տրանշ-3-ի (Թալին-Լանջիկ‚ Լանջիկ-Գյումրի) շինարար չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ՍՊԸ-ի և տեխնիկական հսկողությունն իրականացնող իտալական «ԱյԱրԴի Ինջինիերինգ» ընկերության ներկայացուցիչների մասնակցությամբ երեկ տեղի է ունեցել հանդիպում Տրանշ-3 ծրագրի վեճերի միանձնյա խորհրդի անդամ Ռիչարդ Ափունի հետ։

Պավիրատուն‚ շինարարը և տեխհսկողը պարբերաբար ունենում են նման հանդիպումներ՝ քննարկելով ծրագրի ընթացիկ վիճակը‚ առկա խնդիրները և տալով դրանց լուծումներ։

Հանդիպման ընթացքում տեխհսկողություն իրականացնող թիմի ներկայացուցիչը մանրամասն տեղեկացրեց Տրանշ-3-ի առաջին և երկրորդ լոտերում ներկա վիճակը‚ ֆիզիկական ու ֆինանսական առաջընթացը‚ անդրադարձավ խնդիրներին։

Այսօր հանդիպման մասնակիցները կմեկնեն շինհրապարակ՝ տեղում դիտարկելու աշխատանքների ընթացքը‚ որից հետո կողմերը կամփոփեն դաշտային այցի և քննարկումների արդյունքները։

Նշենք‚ որ նման հանդիպումների նպատակը ոչ միայն ծագած հարցերը լուծելն է, այլև վեճերի միանձնյա խորհրդի անդամի կողմից խորհրդատվությամբ աջակցելը՝ կողմերի միջև կնքված և FIDIC պայմանագրերի դրույթներին համապատասխան։

Հիշեցնենք‚ որ Տրանշ-3-ի Թալին-Լանջիկ 18.7կմ ճանապարհահատվածի շինարարությունն ավարտվել է‚ իսկ Լանջիկ-Գյումրի 23կմ հատվածի շինարարությունը նախատեսված է ավարտել այս տարի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել