ԵՄ-ին Վրաստանի միանալու գործընթացը գործնականում դադարեցված է․ ԵՄ դեսպան
 |factor.am|
12:13 - 20 հունիսի, 2024

ԵՄ-ին Վրաստանի միանալու գործընթացը գործնականում դադարեցված է․ ԵՄ դեսպան |factor.am|

factor.am: Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Գերչինսկին  հայտարարել է, որ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունումից հետո ԵՄ-ին Թբիլիսիի անդամակցությանը գործընթացը գործնականում դադարեցվել է։ Եվրոպացի քաղաքական գործիչները շուտով կքննարկեն Վրաստանում ստեղծված իրավիճակին արձագանքները, գրում է «Էխո Կավկազա»-ն։

Դիվանագետի խոսքով՝ Վրաստանի և Եվրամիության հարաբերություններն այժմ գտնվում են «ամենադժվար ժամանակաշրջանում»։ «Այս օրենքի ընդունումը բացասական ազդեցություն ունեցավ և, իմ կարծիքով, սառեցրեց Վրաստանի եվրաինտեգրումը։ Որովհետև, ինչպես գիտեք, Եվրամիությանն ինտեգրվելը պահանջում է միաձայնություն, և դուք բոլորդ արդեն լսել եք մի քանի անդամ երկրների հրապարակային հայտարարությունները, որ նրանք չեն սկսի բանակցություններ Վրաստանի անդամակցության շուրջ, եթե այս օրենքը մնա ուժի մեջ»,- ընդգծել է Գերչինսկին։

Դեսպանն ասել է, որ «անտանելի է տեսնել», թե ինչպես է գործնականում կանգ առել Վրաստանի ինտեգրումը ԵՄ-ին, մինչդեռ Ուկրաինայի և Մոլդովայի հետ կապված գործընթացն առաջ է ընթանում։

Ըստ Գերչինսկիի՝ հաջորդ շաբաթ Լյուքսեմբուրգում ԵՄ ԱԳ նախարարները կքննարկեն օրենքի ընդունման արձագանքը, իսկ մի քանի օր անց՝ անդամ երկրների ղեկավարների մակարդակով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել