Բելառուսը բողոքի նոտա է հղել Հայաստանին։ Բելառուսի արտաքին գործերի նախարարությունում կայացել է ԱՊՀ երկրների հետ երկկողմ համագործակցության վարչության պետ Սերգեյ Մոլունովի և Բելառուսի Հանրապետությունում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Նարեկ Տիրատուրյանի հանդիպումը։ Այս մասին հայտնում է Բելառուսի ԱԳՆ-ն։ |
Հաղորդագրության մեջ նշված չէ, թե ինչի համար է հղվել բողոքի նոտա, սակայն ավելի վաղ Հայաստանը և Բելառուսը հետ էին կանչել իրենց դեսպաններին՝ խորհրդակցության համար։ Իսկ երեկ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել էր Սվետլանա Տիխանովսկայայի հետ, որը Բելառուսի նախագահի թեկնածու էր 2020թ․ ընտրություններում։
comment.count (0)