«Հետքը» ներկայացնում է Բելառուսի ու Ադրբեջանի միջեւ ռազմական համագործակցության որոշ գաղտնի նամակներ
 |hetq.am|
10:27 - 23 հունիսի, 2024

«Հետքը» ներկայացնում է Բելառուսի ու Ադրբեջանի միջեւ ռազմական համագործակցության որոշ գաղտնի նամակներ |hetq.am|

hetq.am: «Հետքի» ձեռքի տակ են հայտնվել Բելառուսի եւ Ադրբեջանի ռազմական համագործակցության վերաբերյալ վերջին տարիների մի շարք գաղտնի նամակներ, որոնց մասին այս ամիս հոդված հրապարակեց ամերիկյան «Politico» թերթը: 

«Հետքի» գործընկերներից մեկը տրամադրել է Բելառուսի ու Ադրբեջանի ռազմական համագործակցությանը վերաբերող մի քանի նամակներ, որոնք թվագրվում են 2017-2023 թթ.-ով:

Դրանցից մեկը 2017 թ. դեկտեմբերի 22-ին բելառուսական «Բելսպեցվնեշտեխնիկա» պետական արտաքին առեւտրային ձեռնարկության (Государственное внешнеторговое унитарное предпиятие «Белспецвнештехника») գլխավոր հաշվապահի տեղակալ Ե. Դավիդովիչի նամակն է Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Հիլալ Նաջաֆովին:

«Բելսպեցվնեշտեխնիկան», ըստ իր պաշտոնական կայքի, զբաղվում է գիտական, արտադրական եւ արտաքին առեւտրային գործունեությամբ (այդ թվում՝ միջնորդական), որոնք վերաբերում են ռազմական եւ երկակի նշանակության ապրանքներին, գաղտնագրող միջոցներին, ինֆորմացիայի գաղտնի ստացման միջոցներին եւ այլ արտադրանքի:

Շնորհակալություն հայտնելով համատեղ աշխատանքի համար՝ Դավիդովիչը ադրբեջանցի պաշտոնյային է փոխանցել «Բելսպեցվնեշտեխնիկայի» նոր բանկային ռեկվիզիտները՝ համագործակցության մասով փոխադարձ հաշվարկներ կատարելու համար:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել