Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի կառավարության հետ ստորագրվել է կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր
18:25 - 24 հունիսի, 2024

Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի կառավարության հետ ստորագրվել է կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր

Հուն­իսի 24-ին ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և Չինաստանի Ժողովր­դա­կան Հանրապետության Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի ներքին եկամուտների կոմի­տեի ղեկավար Թաի Փանգ Թամը Երևանում կայացած հարկային նպա­տակ­ներով տեղեկությունների փոխանակման և թափանցիկության ՏՀԶԿ գլոբալ ֆորումի «Ասիական նախաձեռնության» համաժողովի շրջանակներում ստորագրել են «Հայաս­տանի Հանրա­պե­տու­թյան կառավարության և Չինաս­տանի Ժողովրդական Հանրա­պե­տու­թյան Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի կառավարության միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հար­կումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին» համա­ձայնագիրը։

Ֆինանսների նախարարությունից տեղեկացնում են, որ համաձայնագրի ստորագրմամբ կբացառվի կողմերի միջև եկամուտների կրկնակի հարկումը, ինչը հնարավորություն կտա խրախուսել ձեռ­նար­­կա­­­տի­րա­կան գործունեությունը` ստեղծելով նպաստավոր մրցակ­ցա­յին պայմաններ: Այն կստեղծի ներդրումային բարենպաստ միջավայր՝ խթանելով երկկողմ առևտրաշրջա­նա­ռու­թյունը և ներդրումների հոսքը։ Օտարերկրյա ներդրումների համար կստեղծի բա­րե­նպաստ և կանխատեսելի հարկային միջավայր, կնպաստի միջազգային հար­կային հարաբերություններում ՀՀ ներգրավվածության աճին։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել