Մոսկովայի մարզի Ֆրյազինո քաղաքում այրվել է «Պլատան» գիտահետազոտական ինստիտուտը. կան զոհեր
 |tert.am|
18:32 - 24 հունիսի, 2024

Մոսկովայի մարզի Ֆրյազինո քաղաքում այրվել է «Պլատան» գիտահետազոտական ինստիտուտը. կան զոհեր |tert.am|

tert.am: Մոսկովայի մարզի Ֆրյազինո քաղաքում այրվել է «Պլատան» գիտահետազոտական ինստիտուտը։

Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը։

Մոսկվայի մարզի նահանգապետը հայտնելէ 8-հարկանի շենքի 5-րդ, 6-րդ և 7-րդ հարկերում հրդեհների մասին։

Նա նաև հայտնել է, նաև, որ Ֆրյազինոյում հրդեհի հետևանքով երկու մարդ Է մահացել։ Մեկ մարդու հաջողվել է դուրս բերել շենքից։

Նախնական տեղեկություններով՝ շենքում գտնվում է ևս ինը մարդ։

Դեպքի վայրում աշխատում է ավելի քան 100 մարդ և 40 միավոր տեխնիկա։ Փրկարարների աշխատանքին խոչընդոտում են բարձր ջերմաստիճանը և թանձր ծուխը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել