Չվերթների վայրէջքին խանգարել է ուժգին քամին․ «Զվարթնոց»-ի մամուլի խոսնակ |factor.am|
11:34 - 26 հունիսի, 2024

Չվերթների վայրէջքին խանգարել է ուժգին քամին․ «Զվարթնոց»-ի մամուլի խոսնակ |factor.am|

factor.am: Երեկվա չվերթների ժամանակին վայրէջք չկատարելը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում պայմանավորված է եղել եղանակային վատ պայմաններով՝ ուժգին քամով, այս մասին Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի խոսնակ Լուսինե Ղուկասյանը։

«4 չվերթի հետ է կապված եղել խնդիրը՝ Դոհա- Երևան, Ռիգա-Երևան, Դուբայ-Երևան, Սոչի-Երևան։ Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսի օդանավակայան, հետո մի փոքր ավելի ուշ վերադարձել է։ Մոսկվա-Երևան չվերթն է մի փոքր ուշացումով վայրէջք կատարել»,- մանրամասնեց նա։

Մամուլի խոսնակը վստահեցրեց, որ «Զվարթնոց» օդանավակայանի բնականոն աշխատանքը վերականգնված է։

Հիշեցնենք, որ անցած գիշեր «Զվարթնոց» օդանավակայանում չէին կարողանում վայրէջք կատարել մի շարք չվերթներ։  



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել