civilnet.am: Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում և Արցախի ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների համար աշխատանքի անցնելու հնարավորություններ նախատեսել Հայաստանի ԱԱԾ-ում։ Համապատասխան օրենսդրական փոփոխության նախագիծը ներառված է կառավարության հունիսի 27-ի նիստի օրակարգում։
Ըստ նախագծի հիմնավորման՝ ԼՂ ԱԱԾ նախկին բազմաթիվ աշխատակիցներ ցանկություն են հայտնել աշխատանքի անցնել ՀՀ ԱԱԾ-ում․ «ՀՀ անվտանգության մարմիններում ծառայություն անցնելու ցանկություն ունեցող անձանց մի մասը ԼՂ ԱԱԾ համակարգում զբաղեցրել է ավագ կամ գլխավոր խմբի պաշտոններ և ունեցել սպայական բարձր կոչումներ, և վերջիններիս կողմից ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելը բավարար չի լինի ՀՀ ազգային անվտանգության մարմիններում` ԼՂ ԱԱԾ-ում իրենց զբաղեցրած պաշտոններին հավասարեցված պաշտոններում նշանակվելու համար»,-նշված է նախագծի հիմնավորումներում։
Մյուս խնդիրն այն է, որ անվտանգության մարմիններում թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայության կարող են ընդունվել և պաշտոնի նշանակվել նաև այլ մարմինների (ԶՈՒ, ՆԳՆ, ՊՊԾ և այլն) աշխատակիցները:
Նախագծով ԱԱԾ-ն առաջարկում է ի թիվս այս մարմինների թափուր տեղեր առաջանալու դեպքում աշխատանքի դիմելու հարավորություն տալ նաև Ղարաբաղի ԱԱԾ նախկին աշխատակիցներին։
comment.count (0)