armenpress.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կայցելի Բաքու՝ մասնակցելու ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության մասին համաժողովին (СОР29): Այս մասին նա հայտնել է ՏԱՍՍ-ի հետ զրույցում։
«Այո, իհարկե։ Ես միշտ մասնակցել եմ COP գագաթնաժողովներին, ես գալիս եմ դրանց մեկնարկին և ավարտին։ Ակնկալում եմ, որ հենց դա կլինի փոփոխությունների պահը այն իմաստով, որ կգա գլոբալ ճանաչման պահը, որ մենք շարժվում ենք դեպի անդունդ»,- ասել է նա՝ պատասխանելով համաժողովին մասնակցելու ծրագրերի մասին հարցին:
COP 29-ը կանցկացվի Բաքվում 2024 թվականի նոյեմբերին։
comment.count (0)