armenpress.am: Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբան Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը շնորհակալություն է հայտնել Շվեյցարիայում Խաղաղության առաջին գագաթնաժողովին ունեցած մասնակցության համար։
Այս մասին նշված է Ուկրաինայի ԱԳ նախարարի X-ի միկրոբլոգում կատարած գրառման մեջ, որում նա հայտնում է, որ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ ունեցած հանդիպման քննարկվել են Եվրոպայի և Հարավային Կովկասի անվտանգության իրավիճակը վերաբերյալ հարցեր։
«Ես շնորհակալություն հայտնեցի Հայաստանին Շվեյցարիայում կայացած Խաղաղության առաջին գագաթնաժողովին մասնակցելու համար և իմ գործընկերոջը տեղեկացրի Ուկրաինայում արդար և կայուն խաղաղության ճանապարհին Խաղաղության բանաձևի իրականացման հետագա աշխատանքների մասին»,-իր գրառման մեջ նշել է Կուլեբան։
Նա նաև հավելել է, որ հանդիպման ընթացքում կողմերը նաև կենտրոնացել են Հայաստան-Ուկրաինա երկկողմ կապերի և միջազգային համագործակցության խորացման ուղիների վրա, հատկապես՝ հաշվի առնելով Ուկրաինայի ապագա անդամակցությունը Եվրոպական միությանը։
comment.count (0)