tert.am: Թուրքիայում շարունակվում են սիրիացի փախստականների դեմ ցույցերը. Ստամբուլում, Կայսերիում, Ռեյհանլիում, Կոնիայում, Գազիանթեփում, Բուրսայում, Անթալիայում մարդիկ դուրս են եկել փողոցներ և վանկարկել՝ «Չենք ուզում՝ փախստականներ լինեն մեր երկրում»։ Այս մասին գրում են թուրքական լրատվամիջոցները:
Անկարգությունները սկսվել են նրանից, որ Կայսերիում սիրիացի փախստականը 5 տարեկան երեխայի է բռնաբարել:
Անկարգությունների մասնակիցներն այրել են սիրիացիներին պատկանող մթերային խանութը, մի խումբ թուրքեր հավաքվել են Սիրիայի հետ սահմանին գտնվող «Օնչուպինար» անցակետի դիմաց, Անթալիայում թուրքերը դուրս են եկել փողոց, ծեծի են ենթարկել սիրիացիներին և ջարդուփշուր արել նրանց օբյեկտները:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատապարտել է սիրիացիների վրա հարձակումները.«Ոչինչի հնարավոր չէ հասնել հասարակության մեջ միգրանտների նկատմամբ այլատյացություն և ատելություն հրահրելով: Երեկ Կայսերիում փոքր խմբի կողմից իրականացված դժբախտ դեպքերի պատճառներից մեկը ընդդիմության թունավոր հռետորաբանությունն է»։
comment.count (0)