1lurer.am: Լիբանանի արտգործնախարար Աբդալլահ Բուհաբիբը Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացին փոխանցել է, որ Բեյրութը պատերազմ չի ցանկանում Իսրայելի հետ, գրում է The Jerusalem Post թերթը։
«Մենք շահագրգռված ենք խաղաղությամբ, պատերազմ չենք ուզում»,- ասվում է Բուհաբիբի հայտարարության մեջ, որը Կացին փոխանցվել է իրենց ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի միջոցով։
Թերթը նշում է, որ Կացը պատասխան ուղերձում ընդգծել է. «Մենք պետք է մեր ժողովրդին վերադարձնենք իրենց տները, եթե ոչ դիվանագիտական ճանապարհով, ապա պատերազմի միջոցով»։
comment.count (0)