ԱՄՆ-ը ցանկանում է առաջ մղել խաղաղության գործընթացը Հայաստանի և Ադրբեջանի միջև. սենատոր Կարդեն |1lurer.am|
14:12 - 05 հուլիսի, 2024

ԱՄՆ-ը ցանկանում է առաջ մղել խաղաղության գործընթացը Հայաստանի և Ադրբեջանի միջև. սենատոր Կարդեն |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ-ը հետաքրքրված է և ցանկանում է առաջ մղել խաղաղության գործընթացը Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է Մերիլենդից սենատոր Բին Կարդենը։

«Մենք շատ գործիքներ ունենք, որոնք կարողանում ենք օգտագործել աշխարհի տարբեր երկրների հետ մեր հարաբերություններում։

Մենք տարբեր երկրների հետ տարբեր հարաբերություններ ունենք. ռազմավարական համագործակցություն, անվտանգային պայմանավորվածություններ։ Չեմ ուզում նախանշել, թե ինչպես կարող ենք այդ խառը գործիքակազմը օգտագործել, բայց ԱՄՆ-ը հետաքրքրված է և ցանկանում է առաջ մղել խաղաղության գործընթացը Հայաստանի և Ադրբեջանի միջև։ 

Մենք աշխատում ենք գործադիր և օրենսդիր ճյուղերի հետ, որպեսզի կարողանանք մեր ձայները լսելի դարձնել»,- ասել է սենատորը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել